Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նայած ում թշնամին ով է

Նայած ում թշնամին ով է
10.04.2012 | 00:00

Վերջին մի քանի օրը համաշխարհային բռնցքամարտի մեջ նշանավորվեց հանգուցային մրցամարտերով, որոնցից կառանձնացնեինք հատկապես երկուսը: Դրանցից առաջինը չեմպիոնական գոտու համար պայքարելու իրավունքի համար էր, երկրորդը` չեմպիոնական գոտու: Խոսքը Քելլի Պատրիկի ու մեր հայրենակից Վիկ Դարչինյանի մասին է:

Տասնամսյա ընդմիջումից հետո ռինգ վերադարձած երեսնամյա ամերիկացի բռնցքամարտիկը հույսի նշույլ իսկ չթողեց մրցակցին` մարտը շահելով արդեն իսկ երկրորդ ռաունդում` նոկաուտով: Վերջին ժամանակներս սուպերմիջին քաշային կարգում հանդես եկող այս բռնցքամարտիկը համաշխարհային բռնցքամարտի ամենավառ դեմքերից է, և, շնորհիվ անուրանալի բնատուր օժտվածության, շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ (ի դեպ, նրան այնքան էլ անծանոթ չեն չեմպիոնական մենամարտերը), եթե կարողանար հաղթել իր ամենամոլի թշնամուն: Թշնամի ենք ասում, որովհետև Պատրիկը ֆիզիոլոգիական կախվածություն ունի ալկոհոլից, որի դեմ փոխնիփոխ հաջողությամբ է կարողանում պայքարել:

Երկրորդ հիշարժան մրցամարտը երեսունվեցամյա Վիկ Դարչինյանի մասնակցությամբ էր: Ցավոք, WBC վարկածով աշխարհի գործող չեմպիոն Շինսուկի Յամանակայի հետ նրա պայքարն անհաջող ավարտ ունեցավ: Մարտը տևեց տասներկու ռաունդ, և, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթանակը շնորհվեց ճապոնացուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ

class="post-type-descr-link"> Էս քոթուկը կտրել չի լինի