-
19.09.2019|
23:17
Համացանցի բազմաթիվ օգտատերերին իր ինքնատիպ ձայնով ու արտաքին տեսքով գերած բանաստեղծուհի, ասմունքող Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:
-
18.09.2019|
13:26
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։
-
17.09.2019|
13:42
Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829թ. սեպտմբերի 27):
-
17.09.2019|
11:20
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT):
-
17.09.2019|
01:18
Կոմիտաս վարդապետի ձեռագրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ): Թանգարանի երաժշտական ֆոնդերի ավագ գիտաշխատող ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` ներկայումս Կոմիտասի արխիվը վերամշակվում է:
-
17.09.2019|
01:06
ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա «Հարբած, հափրած, գինեխաբ» բանաստեղծական գրքի մասին:
-
16.09.2019|
17:13
Միջնադարում Քյոթահիայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել , որտեղ էլ 14-15-րդ դարերում աստիճանաբար զարգացել է հախճապակյա սալիկներ ու սափորներ պատրաստելու արվեստը, և ձևավորվել է Քյոթահիայի հայկական սալիկների դպրոցը:
-
16.09.2019|
11:04
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել սըր Անդրաշ Շիֆի մենահամերգին:
-
14.09.2019|
15:54
Հայ մշակույթը ծանր կորուստ է ունեցել: Կյանքի 94-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետության և շինարարության Հայստանի ազգային համալսարանի վաստակաշատ դասախոս Լևոն Հայրապետի Մանասերյանը:
-
14.09.2019|
12:55
Երևանում սեպտեմբերի 15-21-ը տեղի կունենա միջազգային գիտական համաժողով՝ նվիրված սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries): Վերջիններս գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: 2011 թ-ին այս հետազոտության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ: