-
17.06.2019|
16:01
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։
-
17.06.2019|
00:02
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին ,ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:
-
16.06.2019|
18:15
Ամերիկացի տիեզերագնացները մինչև 2024 թ-ը, հնարավոր է, Լուսին թռչեն: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
-
15.06.2019|
15:01
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարեց ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։
-
15.06.2019|
14:57
«5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:
-
14.06.2019|
12:06
«Իրատեսի» զրուցակիցը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նորանշանակ տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆՆ է:
-
14.06.2019|
12:02
Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության այս տարվա արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն, 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը՝ մոտ 20 տոկոսը:
-
14.06.2019|
11:52
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման հուշաքարն արդեն մի քանի տարի թափուր է: 2014 թ. ապրիլի 30-ին Երևանի ավագանին համաձայնություն էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում:
-
14.06.2019|
11:41
«Իրատեսի» հյուրը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ է:
-
14.06.2019|
11:39
2013-ին, պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվեց պոեզիայի պուրակ. շուրջ 30 երկրից Հայաստան ժամանած մի քանի տասնյակ գրողներ տնկեցին գնդաձև ակացիաներ: