Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին։ Եվ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկության հավատարիմ ուղեկիցներն են եղել իմաստությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը։
Ապրիլի 26-28-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը կմասնակցի Երևանում կայանալիք «Ին-Տուր 2019» Էքսպոյին։ Ծրագիրը, որը ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կներկայացնի հինգ մարզերում զբոսաշրջիկների համար ստեղծված մշակութային և հետաքրքրաշարժ փորձառությունները։
Այսօր առավոտից բոլոր հայերը մի ճանապարհ ունեն՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու անկախ նրանից՝ արև է, թե անձրև, ցուրտ է, թե տաք, այսօր բոլոր հայերը եթե ոչ ոտքով, մտքով ու սրտով անցնում են նույն ճանապարհը՝ դեպի Ծիծեռնակաբերդ։
Ֆրանսաբնակ հայ դերասան Վարդան Պետրոսյանը հրդեհի մասին տանն է իմացել, առաջին արձագանքը չհավատալն էր, այնուհետև՝ սարսափը: «Թատերական փորձից նոր էի տուն վերադարձել, ընթրում էինք։
Փարիզի Աստվածամոր տաճարի այրված տանիքը կարող է փլվել հորդառատ անձրևներից: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը` հավելելով, որ օդերևութաբաններն այս շաբաթ Փարիզում տեղումների տարափ են կանխատեսել:
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին, զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։
Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաև The Voice-ի հաղթողը:
«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Դաշնակահար, ում երաժշտական քննադատները շռայլել են իրենց բարձր գնահատականները, ում համաշխարհային մամուլն անդրադարձել է ամենաջերմ մեկնաբանություններով, ում հայ հանդիսատեսը սիրում ու ընդունում է բուռն ծափահարություններով։
90-ամյա Ժենյա Ամիրջանյանը (օրիորդական ազգանունը՝ Մելքոնյան) ամեն տարի ապրիլի 24-ին այցելում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, աղոթում նահատակված հարազատների, Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների և, առհասարակ, Մեծ եղեռնի բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Երկարամյա դադարից հետո Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի «Մեհեան» գրական ակումբը (գիտղեկավար՝ ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Աշոտ Տեր-Մինասյան, համակարգող՝ ուսանող Գևորգ Գյուլումյան) սկսում է իր գործունեությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...