ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Բեռլուսկոնիի քաղաքական ճակատագիրը մնում է օրակարգում

    Բեռլուսկոնիի քաղաքական ճակատագիրը մնում է օրակարգում

    04.10.2013| 23:03
    Իտալիայի Սենատի հատուկ հանձնաժողովն ավարտում է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մանդատից զրկելու հարցի քննարկումը: Հարցը ծագեց, երբ փետրվարյան ընտրություններում ընտրված նախկին վարչապետին օգոստոսի 1-ին վճռաբեկ դատարանը ֆինանսական մեքենայությունների համար չորս տարվա ազատազրկման դատապարտեց:
  • Բրիտանուհուն կփոխարինի լե՞հը

    Բրիտանուհուն կփոխարինի լե՞հը

    04.10.2013| 23:01
    Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Բրյուսելի EUobserver թերթի հաղորդմամբ, կարող է առաջիկայում փոխարինել Քեթրին Էշտոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում:
  • Էրդողանի կուսակցական կոկետությունը

    Էրդողանի կուսակցական կոկետությունը

    04.10.2013| 23:00
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Anadolu գործակալության հաղորդագրությամբ, հայտարարել է, որ դեռևս չի որոշել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել:
  • Էմոմալի Ռահմոնը առաջադրվում է նախագահի թեկնածու

    Էմոմալի Ռահմոնը առաջադրվում է նախագահի թեկնածու

    04.10.2013| 22:59
    Տաջիկստանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը: Կուսակցության համագումարում նրա օգտին քվեարկել են հազարից ավելի պատգամավորներ: Էմոմալի Ռահմոնը, որ նաև կուսակցության նախագահն է, համագումարին ներկա չի եղել:
  • Լագարդը դեմ է դեֆոլտին

    Լագարդը դեմ է դեֆոլտին

    04.10.2013| 22:57
    Հավանական տեխնիկական դեֆոլտն ԱՄՆ-ում, եթե չընդլայնվի պետական պարտքի լիմիտը, աղետալի ազդեցություն կունենա հաջորդ տասնամյակների վրա:
  • Միջկուսակցական կրքերն ԱՄՆ-ում

    Միջկուսակցական կրքերն ԱՄՆ-ում

    04.10.2013| 22:52
    ԱՄՆ հանրապետական կոնգրեսականների մի մասը պատրաստ է հրաժարվել բժշկական ապահովագրության օրենքի կասեցումից, որը ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառն է, և առաջարկում է մեծ համաձայնություն Սպիտակ տան հետ, որն ընդգրկում է բյուջետային բոլոր հարցերը և պետական պարտքի լիմիտի մեծացումը` հաղորդել է The Wall Street Journal-ը:
  • Բալի կմեկնի Քերին

    Բալի կմեկնի Քերին

    04.10.2013| 22:49
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մեկնի ոչ Բրունեյ, ոչ Բալի` նա չի մասնակցի Ինդոնեզիայում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին` բյուջետային ճգնաժամի պատճառով:
  • ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին

    ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին

    04.10.2013| 16:45
    Այսօր գրողների միությունում տեղի է ունեցել ՀԳՄ վարչության նիստ: Վարչության որոշմամբ` հոկտեմբերի 20-ի նախատեսվում է ՀԳՄ հերթական համագումարը, որի ընթացքում կդրվի նախագահի ընտրության հարցը:
  • «Թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություն ստացան»

    «Թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություն ստացան»

    04.10.2013| 16:38
    «ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցադրումը չէր կարող չստվերել ցանկացած նախագահի ելույթը, բայց այդ հարցը պետք է դասել վերջին տեղում: Նրա հարցը մեր ներքին խնդիրն է: Այդ հարցադրմամբ նա լուծեց մեկ խնդիր` իր անձնական PR-ի հարցը, չնայած այստեղ PR բառն օգտագործելը տեղին չէ: Այդ հարցը, երևի, նրա անձնական հետաքրքրասիրությունների շարքից էր»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զ. Փոստանջյանի` ՀՀ նախագահին տված հարցին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
  • «ՄՄ մտնելուց հետո չի բացառվում, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանին խանգարում են լինել և՛ Եվրոպայի հետ, և՛ Մաքսային միությունում»

    «ՄՄ մտնելուց հետո չի բացառվում, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանին խանգարում են լինել և՛ Եվրոպայի հետ, և՛ Մաքսային միությունում»

    04.10.2013| 16:19
    «Բավական հետաքրքիր էր, որ նախագահը ԵԽԽՎ-ում բացատրեց` ինչու ընտրեց Մաքսային միության ճանապարհը, ոչ թե ԵՄ-ի: Հերքեց ՌԴ-ի ճնշումների հետ կապված լուրերը: ՀՀ-ի համար այսօր կարևոր է նաև Արցախյան հարցի կարգավորման հարցը… Լավ է, որ Ադրբեջանի պատվիրակը լավ հնարավորություն ընձեռեց մեր նախագահին` խոսել ԼՂ խնդրի մասին: Սերժ Սարգսյանը վերահաստատեց այն միտքը, որ պատերազմով չէ, որ պետք է լուծել արցախյան հարցը»,-այսօր, «Հենարան» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: