-
20.09.2013|
16:08
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար:
-
20.09.2013|
16:05
Նյու Յորք` ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողներին ասել է, որ Թուրքիան երբեք պատերազմ չի ցանկացել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար:
-
20.09.2013|
16:01
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձը` ուղերձ հղելով հայ ժողովրդին և ուրախ ու բարգավաճ Անկախության օր մաղթելով: Ջոն Քերին գրել է.
-
20.09.2013|
16:00
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հարցին` «Փոխվե՞լ է Ձեր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ» հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է` ոչ:
-
20.09.2013|
15:58
Հռոմում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին ընդունելով` Իտալիայի արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն հույս է հայտնել, որ Երևանը կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, չնայած Եվրասիական միությանն անդամակցելու պլաններին, նա կարծում է, որ «Բրյուսելի հետ երկկողմ գոհացուցիչ երկխոսությունը բոլոր հնարավոր չափումներով կհանգեցնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման»:
-
20.09.2013|
14:51
Այսուհետ իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ուժերին ասպարեզ տրամադրելու, նրանց հետ համագործակցելու համար կգործի ևս մեկ կենտրոն, որը կոչվում է «Անալիտիկ»: Կենտրոնի տնօրենն է Անի Հովհաննիսյանը, որը նաև «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավարն է:
-
20.09.2013|
14:38
Մեզանում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել. տոն նշելը նույնացվում է մի «փունջ» էստրադային կայացած ու չկայացած աստղերի բացօթյա համերգներ «բեմադրելու հետ»:
-
20.09.2013|
13:24
«Սա պոռթկում էր: Մեր ժողովուրդը ոչ ունեցել, ոչ էլ կունենա այսպիսի միասնական դիքորոշում»,- խոսելով անկախության մասին, այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը` հավելելով, որ անկախության հանրաքվեի թերթիկները համարակալված չէին, քանի որ այդ օրերին ոչ ոք չէր մտածում քվեարկությունը կեղծելու մասին:
-
20.09.2013|
13:12
Երևանի քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, որով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:
-
20.09.2013|
13:00
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Երևանում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը կներկայացնի հայ կերպարվեստի 80-ական թվականների ակնառու ներկայացուցիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը: