-
04.09.2013|
12:47
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
-
04.09.2013|
12:41
Երեկ ողջ գիշեր Ֆեյսբուքը «պայթում» էր տարատեսակ մեկնաբանություններից, կանխատեսումներից, գնահատականներից, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում արած համատեղ հայտարարությանը, համաձայն որի` Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
-
04.09.2013|
11:20
Բաքվում ավարտվել է 1000 ավտոբուսներում վճարման տերմինալների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը:
-
04.09.2013|
11:12
Ճապոնիայում 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով հյուսիսային շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթացների աշխատանքը։ ՙՖուկուսիմա-1՚ վթարային ատոմակայանում ոչ մի խափանում չի գրանցվել։
-
04.09.2013|
11:07
Սիրիայի չորս հարևանների՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներն այսօր հանդիպում են Ժնևում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը։ Նրանք փորձելու են զարգացած երկրներին համոզել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ինչն ավելի քան 2 միլիոն փախստականի պատճառ է դարձել։
-
04.09.2013|
11:05
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն պատրաստել է բանաձևի նախագիծ, որը հավանություն է տալիս Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիային։ Նախագծում նշված է, որ ռազմական գործողությունը պետք է սահմանափակվի 60 օրում՝ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ։ Պատերազմի երկարաձգման որոշումը դարձյալ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Փաստաթղթի քվեարկությունը կկայանա մյուս շաբաթվա սկզբին։
-
03.09.2013|
22:23
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.):
-
03.09.2013|
22:21
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
-
03.09.2013|
22:13
Շուտով Սիսիանում ավելի շատ կլինեն երիտասարդական ծրագրերը։ «Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը: Ընտրությունը կատարվել է առցանց քվեարկության միջոցով։
-
03.09.2013|
22:04
Արձակուրդներից հետո այսօր սկսվել է Ուկրաինայի յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի երրորդ նստաշրջանը` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության մասնակցությամբ: Ընդդիմությունը հանգիստ է ընդունել նրանց ներկայությունը: