ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • «Ցուցարարներին օգնության էր եկել ջրային բադիկը»

    «Ցուցարարներին օգնության էր եկել ջրային բադիկը»

    30.07.2013| 18:41
    Հայ հասարակությունը շարունակում է իր հնարավորության սահմաններում սատարել Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստներին:
  • Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղին անվճար ուղևորափոխադրում կիրականացնի

    Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղին անվճար ուղևորափոխադրում կիրականացնի

    30.07.2013| 16:39
    Երկաթուղայինների օրվա առիթով՝ օգոստոսի 4-ին, Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) բոլոր ուղևորների համար ներպետական ուղևորափոխադրումը կկազմակերպի անվճար, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
  • «Ստեղծված հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»

    «Ստեղծված հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»

    30.07.2013| 16:33
    «Ես չեմ կիսում այն դիտարկումները, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ուղղված ակցիաները կազմակերպված էին իշխանության կողմից, այն շատ ինքնաբուխ սկսվեց։ Անհասկանալի է, թե ինչպես պիտի ուղղորդեին ակցիայի մասնակիցներին։ Իմ կարծիքով, ակտիվիստներին մեղադրել իշխանության մաս կազմելու մեջ, անիմաստ է, քանի որ շարժման մեջ կան ամենատարբեր մարդիկ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Շարժումը իր առաջ հստակ նպատակ էր դրել, պահանջում էր` չվճարել 150 դրամ և հասավ իր նպատակին»,-այսօր «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
  • «Խառնվում» են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար

    «Խառնվում» են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար

    30.07.2013| 16:26
    Երիտասարդների բողոքի ակցիան, որը շարունակվում է Երևանի քաղաքապետարանի մոտ, այս ընթացքում արժանացել է տարաբնույթ մեկնաբանությունների: Հնչել են գնահատականներ, որ պետք է պահանջել ոչ թե վարչության պետերի, այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, որ երիտասարդներն ուղղորդվում են, ապարդյուն է այդ կերպ պայքարելը, և մի օր այդ շարժումն էլ կմարի:
  • Արքայադուստրերը վերադառնում են պալատ

    Արքայադուստրերը վերադառնում են պալատ

    30.07.2013| 16:15
    Հնդկական դատարանը վերականգնել է արքայական արդարությունը: 20 տարի տևած դատավարությունից հետո Ֆարիդկոտի մահարաջա Հարինդեր Սինխ Բրարի դուստրերին է վերադարձվել հայրական ժառանգությունը:
  • Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը

    Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը

    30.07.2013| 16:13
    Հուլիսի 29-ին ԱՄՆ-ում պաշտոնական ընթրիքով սկսվել են իսրայելապաղեստինյան ուղիղ բանակցությունները: Իսրայելի պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախկին նախարար Ցիպի Լիվնին, Պաղեստինինը` նախագահի օգնական Սահիբ Էրիկատը: Առաջին քննարկմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Մարտին Ինդիկը:
  • Ջոնի Դեպը կհեռանա, երբ ցանկանա

    Ջոնի Դեպը կհեռանա, երբ ցանկանա

    30.07.2013| 16:11
    Ջոնի Դեպը հոգնել է դերասանությունից. ВВС-ին, հարցազրույցում նա ասել է. «Երբ հիշում եմ բոլոր երկխոսությունները, որ արտաբերել եմ վերջին մեկ տարում, հասկանում եմ, որ ավելի շատ ուրիշի խոսքեր եմ ասել, քան արտահայտել եմ սեփական մտքերս:
  • Ինչո՞վ կպատասխանի Եգիպտոսը

    Ինչո՞վ կպատասխանի Եգիպտոսը

    30.07.2013| 16:10
    Թուրքիան չի հաշտվում Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության հետ` Անկարան կասեցրել է մի քանի համաձայնագրեր Եգիպտոսի հետ, սառեցվել են երկկողմ հարաբերությունները՝ տրանսպորտի, կրթության, առողջապահության ոլորտներում, կասեցվել է նաև Եգիպտոսին ANKA անօդաչու ինքնաթիռների մատակարարումը։
  • Իսկ ի՞նչ է փոխվելու

    Իսկ ի՞նչ է փոխվելու

    30.07.2013| 16:09
    ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիին: Երկու ժամ տևած հնդիպման մանրամասները չեն հաղորդվում:
  • Ասիֆ Ալի Զարդարին կհեռանա սեպտեմբերին

    Ասիֆ Ալի Զարդարին կհեռանա սեպտեմբերին

    30.07.2013| 16:08
    Պակիստանում ընտրում են 12-րդ նախագահին, թեկնածուները երկուսն են` Մամուն Հուսեյնը, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթած Պակիստանի մուսուլմանական լիգայի թեկնածուն է, և նախկին դատավոր Վախիուդին Ահմեդը, ում առաջադրել է ընդդիմադիր «Պակիստան Թեհրիկ ե ինսաֆ» (Շարժում հանուն արդարության) կուսակցությունը: Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրում են 706 խորհրդարանականները` Սենատի 104 անդամները և Ազգային ասամբլեայի 342 պատգամավորները, երկրի չորս նահանգային ասամբլեաների 260 պատգամավորները: