29.07.2013|
10:47
Բահրեյնի խորհրդարանն ընդունել է թագավորության մայրաքաղաքում ցանկացած տիպի հանրահավաք արգելելու մասին օրենք։ 2011թ. փետրվարին Բահրեյնում, ինչպես նաև շատ այլ արաբական երկրներում, սկսել են հակակառավարական հուզումներ։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ թագավորության բնակչության մեծ մասը շիաներ են, այն դեպքում, երբ երկրի կառավարումը գտնվում է սունիների ձեռքում։