ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    23.07.2013| 12:25
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 - 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
  • Իգուաինը` «Նապոլիում»

    Իգուաինը` «Նապոլիում»

    23.07.2013| 12:00
    Արդեն տեղեկացրել ենք, որ իտալական «Նապոլին» ընթացիկ տրանսֆերային պատուհանում վաթսուներեք միլիոն եվրոյով ֆրանսիական ՊՍԺ-ին է վաճառել իր գլխավոր հարվածային ուժերից մեկին` Էդինսոն Կավանիին: Բնականաբար, սպասվում էր, որ ակումբը «ճեղքվածքը» կփորձի փակել մեկ այլ աստղով: Արդեն հայտնի է, որ ուրուգվայցու փոխարինողը գտնված է:
  • Օզբիլիսը հաղթանակ է բերում

    Օզբիլիսը հաղթանակ է բերում

    23.07.2013| 11:52
    Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում, «Տոմի» հետ մրցավեճում, հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել Կրասնոդարի «Կուբանը»: Կրկին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը: Ի դեպ, եթե «Կուբանի» առաջին խաղում մեր ֆուտբոլիստի խփած գնդակը թիմին փրկեց Կազանի «Ռուբինից» կրելիք անխուսափ պարտությունից, ապա դարպասի այս անգամվա գրավումն արժեցավ հաղթական երեք միավոր:
  • Հռոմի պապը Բրազիլիայում է

    Հռոմի պապը Բրազիլիայում է

    23.07.2013| 11:30
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկշաբաթյա այցով ժամանել է Ռիո դե Ժանեյրո։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր կարգավիճակում։ Հռոմի պապը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։
  • ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    23.07.2013| 11:29
    Լիբանանի շիաների ՙՀզբոլահ՚ խմբավորումը շատ խիստ է արձագանքել Եվրամիության որոշմանը, համաձայն որի՝ խմբավորման ռազմական թևը մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում։ ՙՀզբոլահն՚ այս որոշումն անվանել է թշնամական, անարդար և ավելացրել, որ Բրյուսելը գործել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։
  • ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները

    ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները

    23.07.2013| 11:27
    ԱՄՆ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կոնգրեսականներին ուղղված բաց նամակում շարադրել է Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու բոլոր հնարավոր տարբերակները։ Դեմպսիի խոսքով՝ եթե նախագահ Բարաք Օբաման տա համապատասխան հրահանգ, ԱՄՆ զինված ուժերը կարող են խորհրդակցություններ և վերապատրաստման միջոցառումներ անցկացնել Սիրիայի ընդդիմության համար, սահմանափակ հարվածներ տեղալ կառավարական օբյեկտների ուղղությամբ, ինչպես նաև վերահսկել հակամարտող ուժերին, որպեսզի վերջիններս չկիրառեն քիմիական զենք։
  • Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց

    Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց

    23.07.2013| 11:25
    ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում տարվող ծրագրի շրջանակներում Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Իտալիացի մասնագետներ Քրիստինա Տեդեսկին, Ստեֆանո Վոլտան և Մարկո Կուկկին անցկացրել են նաև գործնական աշխատանքներ:
  • Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ

    Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ

    23.07.2013| 11:23
    Հուլիսի 22-ին Լոնդոնում ծնվեց Մեծ Բրիտանիայի գահի երրորդ ժառանգորդը` արքայազն Ուիլյամի որդին: Կենսինգտոնյան պալատից հաղորդել են, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը որդի են ունեցել, 3,8 կգ քաշով:
  • 17 ամիս և 7 փուլ

    17 ամիս և 7 փուլ

    23.07.2013| 11:22
    Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Վրաստանն ավարտել են համապարփակ և խոր, ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
  • Ասում են...

    Ասում են...

    23.07.2013| 00:39
    ...թե վերջերս հարկային-մաքսային վարչության պետ Գագիկ Խաչատրյանին «պատկանող», արտասահմանից ներկրվող իրերի վրա եղել է, այսպես ասած, «ոսկյա կոդ»։ «Էս ոսկի՞ եք ներկրում դրսից էսքան»,- շշուկով ասել է մաքսային աշխատակիցը յուր «կողակցի» փոխադրողին: