ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Գուցե մեր նախնիներն ապրել են Մարսի վրա

    Գուցե մեր նախնիներն ապրել են Մարսի վրա

    21.07.2013| 18:23
    ՆԱՍԱ-ի Curiosity ուսումնասիրող սարքի տվյալներով` Մարսը ունեցել է իր մթնոլորտը, որ ոչնչացել է միլիարդավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների կամ տիեզերական բախման հետևանքով, որը կտրուկ բարձրացրել է մոլորակի օդի ջերմաստիճանը:
  • Օգոստոսի 4-ից Հասան Ռուհանին սկսում է նախագահել

    Օգոստոսի 4-ից Հասան Ռուհանին սկսում է նախագահել

    21.07.2013| 18:22
    Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Արագչին հայտարարել է, որ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը հրավիրվել են բոլոր երկրների նախագահները` այդ թվում եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի: Մի քանի երկրների նախագահներ արդեն ընդունել են հրավերը:
  • Կեցցե Բելգիան

    Կեցցե Բելգիան

    21.07.2013| 18:20
    Հուլիսի 3-ին Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվեց գահից` հօգուտ 53-ամյա որդու` Ֆիլիպի: Բելգիայի պատմության մեջ դա առաջին հրաժարականն էր, որ բացատրվեց տարիքի ու առողջության խնդիրներով, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ կատարել միապետի պարտականությունները:
  • Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

    21.07.2013| 18:18
    Ազատ դեմոկրատներ կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ:
  • Հայտնաբերվել է Հնդկաստանում երեխաների մահվան պատճառը

    Հայտնաբերվել է Հնդկաստանում երեխաների մահվան պատճառը

    21.07.2013| 18:17
    Դատաբժշկական փորձաքննությունը հնդկական Բիհար նահանգում մահացած 23 երեխաների սննդում հայտնաբերել է թունավոր նյութեր։ Թույնը հայտնաբերվել է մի շարք մթերքներում, մասնավորապես բանժարեղենով բրնձում, կարագում։ Ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցածի հետաքննությունը։
  • Հռոմի պապը բարեփոխում է Վատիկանի կառավարումը

    Հռոմի պապը բարեփոխում է Վատիկանի կառավարումը

    21.07.2013| 18:16
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատարելիք իր այցի նախօրեին ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Վատիկանի տնտեսական և վարչական կառույցները բարեփոխելու համար։ Այդ մասին հայտնել է Վատիկանի ռադիոն։ Հանձնաժողովը պատասխանատու է քաղաք-պետության ենթակառուցվածքների արդիականացման և եկեղեցական գումարների վերահսկման համար։ Դա կօգնի ծախսերն առավել նպատակային կատարել։
  • Հզոր երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

    Հզոր երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

    21.07.2013| 18:14
    Նոր Զելանդիայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Մայրաքաղաք Վելինգտոնում աղետը խաթարել է տրանսպորտի աշխատանքը։ Ինչպես նշել են հասարակական պահպանության վարչությունում, տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։
  • Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից

    Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից

    21.07.2013| 15:12
    Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդն այսօր հրաժարվել է գահից՝ հօգուտ իր որդու՝ թագաժառանգ Ֆիլիպի։ 20-ամյա գահակալությունից հետո միապետն ասել է, որ ինքը շատ ծեր է, որպեսզի շարունակի արժանապատվորեն իրականացնել իր գործառույթները։
  • Հայաստանը` ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնում

    Հայաստանը` ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնում

    20.07.2013| 21:52
    Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:
  • «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    20.07.2013| 21:49
    «Իրազեկ և սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է տրանսպորտի նոր սակագնի դեմ ընդվզել հետևյալ կերպ. «Աշխատեք չօգտվել հասարակական տրանսպորտից:Եթե տեղ ունեք գնալու` կազմակերպեք, հարևաններով մի չորս-հինգ հոգով տաքսի պատվիրեք`գանցեք:Գուցե էժան չնստի ձեզ վրա, կամ գուցե հենց նստի էլ, բայց դրանով ցույց կտաք ձեր դժգոհությունը, կհասկանան որ դեմ եք»: