-
20.07.2013|
18:23
Իսրայելը հայտարարել է, որ, համաձայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ձեռք բերած համաձայնության, ազատ կարձակվեն մի շարք պաղեստինցի ձերբակալվածներ։ Հետախուզության հարցերի և արտաքին հարաբերությունների նախարար Յուվալ Շտայնիցը նշել է, որ կարող են ազատ արձակվել նաև նրանք, ովքեր բանտում են անցկացրել տասնյակ տարիներ։
-
20.07.2013|
18:22
Պեկինի միջազգային օդանավակայանի երրորդ տերմինալում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով, այն իրականացրել է հաշմանդամի սայլակում նստած տղամարդը։ Պայթյունն իրականացրած տղամարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
-
20.07.2013|
18:20
Եգիպտոսի նոր իշխանությունները որոշել են վերանայել Սիրիայի հետ հարաբերությունների խզման կառավարության որոշումը։ Ինչպես հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դժվար վերականգնվեն ամբողջ ծավալով։ Ֆահմին նաև ավելացրել է, որ Եգիպտոսը չի ծրագրում աջակցել Բաշար Ասադի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նախկին նախագահ Մուրսին սատարում էր Եգիպտոսին սրբազան պատերազմ հայտարարելու կոչերին։
-
20.07.2013|
11:57
Հացադուլը ոչ միայն նիհարեցնում է մարդուն, այլև բարելավում է նրա աղիքային միկրոֆլորան և երկարացնում կյանքը: Այն ապացուցել են Շանհայի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հրապարակված է Nature Communications ամսագրում:
-
20.07.2013|
11:54
Օստրավայի երկրամասային դատարանը որոշել է ազատ արձակել Յանա Նագիովային, Ռոման Բոչկային և գեներալ Օնջեյ Պալենիկին, քանի որ այլևս որևէ պատճառ չկա` հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Լյուցիա Բոխմովան: Նրանք մեղադրվում էին կոռուպցիայի մեջ: Դատարանի նախագահը գտնում է, որ երեք կասկածյալներն ազատ են արձակվել տասնյակ վկաների հարցաքննությունից հետո:
-
20.07.2013|
11:53
Մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո ձևավորվել և անցումային նախագահ Ադլի Մանսուրին երդվել է Եգիպտոսի կառավարությունը: Կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցեկ Կահիրեի «Ալ Իտիհադիա» պալատում: Կառավարության կազմում 32 նախարարներ են և 3 փոխվարչապետ:
-
-
20.07.2013|
11:43
Մոսկվան եւ Երեւանն անհանգստացած են Մերձմոսկվայում տեղի ունեցած ողբերգության վրա սպեկուլյացիաներ անելու փորձերից, որոնք միտված հայ-ռուսական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ հրահրելուն` հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախագահի տեղակալ Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպումից հետո:
-
20.07.2013|
11:39
Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Պատճառները մի քանիսն են. ըստ «Комсомольская правда»-ի` եթե հետաքննությունը միջազգային հարցում աներ ճշտելու` գրանցվա՞ծ է կասկածյալը բնակության վայրի հոգեբուժարաններում, պատասխան կստանար 6 ամսում, ուստի որոշվել է փորձաքննությունն իրականացնել Ռուսաստանում:
-
19.07.2013|
19:56
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել իր հնարավոր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա Ամերիկայում 2016 թ.: «Ես կարող եմ մահանալ երջանիկ, երբեք էլ Միացյալ Նահանգների նախագահ չդարձած, բայց դա չի նշանակում, որ ես չեմ առաջադրվելու այդ ընտրություններում», - ասել է նա հինգշաբթի GQ-ին տված հարցազրույցում: