ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Արքաները 13-ին չեն ծնվում

    Արքաները 13-ին չեն ծնվում

    14.07.2013| 16:23
    Փրկարարական ուղղաթիռի օդաչու և Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը արձակուրդ է վերցրել, որպեսզի կնոջ` Քեյթ Միդլտոնի կողքին լինի ծննդաբերության ժամանակ:
  • Էլմար Մամեդյարովը դեմ է ստատուս քվոյին

    Էլմար Մամեդյարովը դեմ է ստատուս քվոյին

    14.07.2013| 16:14
    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է` ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
  • Ադրբեջանը խուսափում է դիտորդական առաքելությունից

    Ադրբեջանը խուսափում է դիտորդական առաքելությունից

    14.07.2013| 16:13
    Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն ասել է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանը հանել է ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնելու կարիք ունեցող երկրների թվից: Նա այդ որոշումը համարել է «Ադրբեջանում ժողովրդավարության հաղթանակ» և նշել, որ նման պատվի Հարավային Կովկասում առաջինն արժանանում է Ադրբեջանը:
  • Մուհամեդ Մուրսիի ճակատագիրը` քաղաքականության կենտրոնում

    Մուհամեդ Մուրսիի ճակատագիրը` քաղաքականության կենտրոնում

    14.07.2013| 16:12
    ԱՄՆ-ը Եգիպտոսի զինվորականներին հորդորել է ազատ արձակել պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիին, որ զինվորականների հավաստիացմամբ Հանրապետական գվարդիայի զորամասի Կահիրեի շտաբում է: Ավելի վաղ Մուրսիին ազատ արձակելու կոչ էր արել Գերմանիան: Եգիպտոսի դատախազությունը մտադիր է Մուրսիի դեմ քրեական հետապնդում սկսել:
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

    ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

    14.07.2013| 16:10
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իեն Քելլին և Իգոր Պոպովը հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները: Նրանք նշել են, որ հունիսին և հուլիսին իրենց մի քանի հանդիպումների նպատակն էր նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը:
  • Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    14.07.2013| 11:48
    Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի, ֆինանսական հիմնավորումների, և այդ կարգի այլ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
  • Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    14.07.2013| 11:47
    Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մարդկային սովորությունը` ինքն իր հետ խոսելու, եթե ոչ շիզոֆրենիայի, ապա, որոշ հոգեբանական առումներով` հոգեկան խանգարման նշան է: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով երևույթը, եկել են համոզման, որ դա իրականությանը չի համապատասխանում:
  • Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    14.07.2013| 11:19
    Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի` «Պարունակներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին: Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին:
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է

    13.07.2013| 18:05
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի` արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ օրեր առաջ սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովում ասել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
  • Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    13.07.2013| 18:03
    Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայն ու Վենեսուելան խորհրդակցության նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Իտալիայից ու Պորտուգալիայից: Պատճառը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռին առաջ օդային տարածքը փակելու հայտնի սկանդալն է: