-
13.07.2013|
18:03
Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայն ու Վենեսուելան խորհրդակցության նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Իտալիայից ու Պորտուգալիայից: Պատճառը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռին առաջ օդային տարածքը փակելու հայտնի սկանդալն է:
-
13.07.2013|
18:01
Վիեննայում վերջապես հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առանձնազրույցին հետևել է համատեղ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահներ Իեն Քելլիի, Ժակ Ֆորի, Իգոր Պոպովի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
-
13.07.2013|
18:00
2014 թ. Թուրքիայում հանրաքվեի կդրվի նոր Սահմանադրության նախագիծը, որը ընդունվելու դեպքում երկրում փոխում է կառավարման համակարգը` խորհրդարանական հանրապետությունից նախագահականի: Նախագիծն արդեն պատրաստ է, հատուկ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են 12 պատգամավոր` խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ական:
-
13.07.2013|
17:59
Վաշինգտումում ընթանում են ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Քաղաքական գործիչները համարում են, որ այս նախագիծը պատմության մեջ ամենամեծ երկկողմ համաձայնությունը կդառնա:
-
13.07.2013|
17:19
Հինգշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահին է զանգահարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված հարցեր։ Վերջինս հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայի ՙՇերեմետևո-2՚ օդանավակայանի տանացիկ գոտում։
-
13.07.2013|
17:17
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում միացել է նախկինում Գերմանիայի կողմից հնչեցված կոչին՝ ազատ արձակել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիին։ Եգիպտոսի նոր իշխանությունները չեն բացահայտում Մուրսիի գտնվելու վայրը. միայն նշում են, որ վերջինս ապահով վայրում է, և նրա նկատմամբ դատական ոչ մի գործընթաց ու պաշտոնական մեղադրանք չկան:
-
13.07.2013|
16:26
Խոսելով փաստաբանների այսօրվա դերի մասին՝ իրավաբան Մարատ Ատովմյանը «Դատաիրավական բարեփոխումներ. նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր» թեմայով սեմինարի ժամանակ նշեց, որ Հայաստանում այսօր կա հազար հինգ հարյուրից ավելի փաստաբան:
-
13.07.2013|
15:57
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Դատաիրավական բարեփոխումներ. նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր» թեմայով լրագրողական երկօրյա սեմինարը:
-
12.07.2013|
12:58
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ադրբեջան այցեր կատարելուց՝ այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների պատճառով: Հայտարարության մեջ խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելություններից։
-
12.07.2013|
12:57
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն օգոստոսի 15-16-ը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին երեկ հաղորդել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սեվերը: