-
10.07.2013|
18:09
«Ռուսաստանին պիտի ասել, որ այդ «ոխերիմ» բարեկամությունն այնքան էլ բարեկամություն չէ»,-irates.am-ի հետ զրույցումանդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և զուգահեռներ անցկացրեց 1920-ականների ու այսօրվա միջև, եզրակացնելով, թե իրավիճակը բավականին նման է:
-
10.07.2013|
17:25
«Դա բարեգործություն չի, այլ չարագործություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյանից Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների մասին, ասաց, «Քինգ Դե լյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` հավելելով որ չի սիրում «բարգավաճ» բառը:
-
10.07.2013|
17:11
Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):
-
10.07.2013|
14:29
«Ռուսաստանը, Ադրբեջանին զենք մատակարարելով, Հայաստանին դնում է կախյալ վիճակում»,-անդրադառնալով վերջին շրջանում Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանն ու հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ստանձնած ոչ մի պարտավորություն մինչև վերջ չի իրականացրել:
-
10.07.2013|
14:19
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
-
10.07.2013|
11:30
Հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես է գալու Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող Musica Riva միջազգային փառատոնի շրջանակներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ` հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում կայանալիք Musica Riva միջազգային 30-րդ փառատոնին:
-
10.07.2013|
11:12
Ամերիկյան Microsoft ընկերությունը հուլիսի 11-ին կներկայացնի իր ղեկավար անձնակազմի լայնածավալ վերակառուցման ծրագիրը։ Այն կոչված է վեբ ծառայությունների և բջջային սարքերի շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը։ Ըստ լուրերի՝ փոփոխություններն առնչվելու են առանցքային ուղղությունների մենեջերներին և միջին դասի ղեկավարներին։
-
10.07.2013|
11:11
Սիրիայի կառավարական զորքերը նոր ավիահարվածներ են հասցրել երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ուղղությամբ։ BBC-ն հայտնում է, որ ականատեսների տվյալներով՝ քաղաքի մեծ մասը վերածվել է փլատակների։ Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջարկել էր հակամարտող կողմերին մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները։
-
10.07.2013|
11:09
Եգիպտական ընդդիմությունը հավանություն չի տվել ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի Սահմանադրական դեկլարացիային։ Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական անսամբլեայի ստեղծում՝ երկու շաբաթվա ընթացքում երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու, այնուհետև՝ 6 ամիս անց, խորհրադարանական ընտրություններ անցկացնելու համար։
-
10.07.2013|
09:55
«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 18:30-ին հանդես կգա իր առաջին հանրային նախաձեռնությամբ՝ ներկայացնելով վանաձորցի երիտասարդ գեղանկարիչ Մհեր Չատինյանի առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը Երևանում: