-
02.07.2013|
19:48
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հուլիսի 2-ին որոշեց նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Ռուստամ Իբրահիմբեկովին` 84 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: Նրա թեկնածությունը պաշտպանում են Ադրբեջանի լիբերալ կուսակցությունը, Ադրբեջանի ազգային ճակատը, «Դասական ազգային ճակատը»:
-
02.07.2013|
19:46
Վաշինգտոնը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը:
-
02.07.2013|
19:45
Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նախօրեին թյուրիմացաբար էր հաղորդվել 27` ընտրությունների անցկացման օրը սխալ էր արտաբերվել: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար:
-
02.07.2013|
19:43
Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը:
-
02.07.2013|
19:42
ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:
-
02.07.2013|
19:26
Հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է որպես միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու։
-
02.07.2013|
19:23
«Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Կարծում եմ, վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջնին զենք վաճառելու խնդրին, ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
-
02.07.2013|
15:05
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
-
02.07.2013|
12:39
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:
Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը:
-
02.07.2013|
12:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։