ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Խաչքար` Դուշանբեում

    Խաչքար` Դուշանբեում

    19.06.2013| 14:14
    Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղադրվել է հայկական առաջին քրիստոնեական կոթողը: Խաչքարի օծման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր: Օծումը կատարել է Միջին Ասիայի չորս երկրներում (Ուզբեկստան, Տաջիկստան, Կիրգիզիա, Թուրքմենստան) հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը: Նույն օրը տեղի է ունեցել նաև 11 մանուկների մկրտություն:
  • Փոխհրաձգությունը շարունակվում է

    Փոխհրաձգությունը շարունակվում է

    19.06.2013| 14:05
    Աժ-ն «արտակարգ» ռեժիմով, առանց ընդմիջման շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այս պահին Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տալու նախագիծն է քննարկվում, և ամբիոնում ընդդիմադիրներն են` խիստ քննադատություններով, որոնց տեղից արձագանքում են ՀՀԿ-ականները, մասնավորապես` Գալուստ Սահակյանը:
  • Վթար` Սարյանի տուն-թանգարանում

    Վթար` Սարյանի տուն-թանգարանում

    19.06.2013| 13:20
    Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:
  • 30000 ռուբլու մուրհակ` ՌԴ գնալու համար

    30000 ռուբլու մուրհակ` ՌԴ գնալու համար

    19.06.2013| 11:17
    ՌԴ Պետական Դումայի պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրինագիծ, որով առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան ժամանող օտարերկրացիները պարտավոր են ձեռքբերել 30000 ռուբլու մուրհակ (գրավոր պարտավորություն, որը տիրոջն իրավունք է տալիս ժամկետը լրանալուց հետո պահանջել գումարը), որը պետք է մարվի երկրից դուրս գալիս:
  • Երկրապահը պետք է տեսնի, որ իր խնդիրները լուծված են

    Երկրապահը պետք է տեսնի, որ իր խնդիրները լուծված են

    18.06.2013| 21:03
    Ազգային ժողովում այսօր քննարկվում էր պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
  • ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն

    ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն

    18.06.2013| 20:56
    ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ կսկսի Թալիբան շարժման հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը։ Առաջին հանդիպումը կկայանա առաջիկա օրերին Քաթարի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես սպասվում է, թալիբները կբացեն իրենց պաշտոնական ներկայացուցչությունը։
  • Իրանական գազը՝ այլընտրանք ռուսականին

    Իրանական գազը՝ այլընտրանք ռուսականին

    18.06.2013| 17:30
    Գազի գնի բարձրացումից հետո այլընտրանքային ուղիների որոնման մասին ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հայտարարել էր, որ Իրանից գազ ներկրելը նպատակահարմար չէ, որովհետև Իրանը գազը հարևաններին վաճառում է ռուսական գազից ավելի թանկ՝ 1000 խմ-ի դիմաց՝ մոտ 330-340 ԱՄՆ դոլարով: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ԶԼՄ-ների հետ հարցազրուցում հիշեցրել էր, որ ժամանակին Իրանը և Հայաստանը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով կնքել էին գազ մատակարարելու պայմանագիր, և այդ պայմանագիրը չի լուծարվել:
  • Հայրիկյանի վերքերը տեսնող եղե ՞լ է

    Հայրիկյանի վերքերը տեսնող եղե ՞լ է

    18.06.2013| 15:22
    «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի` օրերս Վարդան Սեդրակյանի քրեական գործից մամուլում հրապարակած որոշ փաստերից տեղեկանում ենք, որ Սեդրակյանի փաստաբանի ուսումնասիրությունները ցնցող եզրակացության են հանգեցրել: Պարզվում է` Հայրիկյանի վրա վնասվածքի հետքեր չկան: Եթե չկան, ուրեմն չեն էլ եղել: Ուրեմն ի՞նչն էր բուժում Հայրիկյանը արտասահմանում պետբյուջեից հատկացված 20 մլն դրամով:
  • «Որոշ մարդիկ զարմանում են, թե ես ինչու եմ զարմանում»

    «Որոշ մարդիկ զարմանում են, թե ես ինչու եմ զարմանում»

    18.06.2013| 13:59
    Այսօր ԱԺ նախագահը, երեկվա խոսակցությունից «փափկած», խոսեց ավելի հանգիստ ու առանց էմոցիաների` անդրադառնալով նաև իր զարմանքին:
  • «Մնացածը Վերահսկիչ պալատի գործը չէ»

    «Մնացածը Վերահսկիչ պալատի գործը չէ»

    18.06.2013| 13:14
    Անգամ արդարադատության նախարարի վարսավիրն է սկսել նրանից հարցնել ՎՊ-ի բացահայտած խախտումների, մասնավորապես, թանկ գնված մալուխի մասին: