-
12.06.2013|
11:28
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան շուրջ 30 տարի թաքցրել է «Վոստոկ-բ» տիեզերանավով 1963թ. հունիսի 16-ին դեպի աստղերը իր կատարած եռօրյա արշավի մանրամասները, որոնք կարող էին ավարտվել անհաջողությամբ և հնարավոր էր, որ տիեզերանավը այլևս երբեք չվերադառնար Երկիր:
-
12.06.2013|
11:22
Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Լոտտե Պլազա առևտրի կենտրոնի մուտքի մոտ, հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ԲԲՑ-ն սպանվածը Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է։
-
12.06.2013|
11:20
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում դարձյալ ցրել է ցուցարարներին։ Բախումները ցուցարարների և ոստիկանության միջև, չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի նախազգուշացումներին, շարունակվել են ամբողջ օրը։
-
12.06.2013|
11:17
Հունաստանի կառավարությունն անսպասելի հայտարարել է պետական հեռուստառադիոընկերության փակման մասին։ Կառավարության մամուլի քարտուղար Սիմոս Կեդիկողլուն հայտնել է, որ հեռարձակումը կդադարեցվի արդեն այսօր առավոտից։ Հեռուստառադիոընկերության ամբողջ անձնակազմը՝ 2500 աշխատակից, կազատվի աշխատանքից։
-
11.06.2013|
17:38
«Ջավախքից արտագաղթը սրանով է հիմնականում պայմանավորված։ Տնտեսական համատեղ ծրագրեր ևս պետք է մշակվեն։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պտուղները հետո են երևալու։ Հայաստանյան իշխանության քայլերը պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու հետևողական, այլապես մենք շատ բան կկորցնենք։ Ջավախքը երկու երկրների համար համագործակցության առիթ է։ Վրաստանն Արևմուտքի համար մի տարածք է, որտեղով Արևմուտքը փորձում է թափանցել ու լայնացնել իր ազդեցությունը ասիական գոտում։ Իսկ հայ-վրացական համագործակցության շրջանակներում բոլոր լարվածությունները կթուլանան։ Ջավախքը կարող է դառնալ համադրության կենտրոն»:
-
11.06.2013|
17:34
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ Դեմիրճյանի՝ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում կանխատեսումներ արեց, որ տարածաշրջանի պատկերը առաջիկայում փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն Դեմիրճյանը հիշեցրեց, որ խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար դարձել է սովորական երևույթ:
-
11.06.2013|
17:12
Ըստ լուրերի` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատել են լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին:
«Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Դուլյանը և եզրակացրել, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուներն իրենց պրիմիտիվությամբ շատ նման են:
-
11.06.2013|
17:09
«Հայաստանի իշխանությունները մինչ օրս ջավախահայության ու վիրահայության նկատմամբ հստակ արտաքին քաղաքականություն չեն իրականացրել։ Ես դեռ չեմ հանդիպել մի դեպքի, որ հեշտացնի նրանց խնդիրները: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է»,- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց» ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ:
-
11.06.2013|
16:43
Ընդվզումները Թուրքիայում շատ բացահայտ սատարում են ստանում որոշ խմբավորումների, ֆինանսական կապիտալ ունեցողների, մեդիակորպորացիաների, լոբբիստների կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։
-
11.06.2013|
15:57
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվել:
Նախարարը նշեց, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը կազմում է 17, 6 տոկոս, որը նվազել է նախորդ տարվա համեմատ: