-
08.04.2013|
17:09
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը:
-
08.04.2013|
17:06
«Այս տարի Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջին անգամ խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գևորգյանը: Նրա խոսքով, առաջին փուլում նախատեսվել է կնքել 413 պայմանագիր, որոնց վարկային ծախսերի համար արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու բանկային ընկերությունների հետ: Գալիք տարվանից պայմանագրերի կնքման ժամկետը կավելացվի` հասցնելով 9 տարվա:
-
08.04.2013|
13:59
Վաղը ԱԺ հատուկ նիստ է լինելու, օրակարգում մեկ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այսօր քառօրյայի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը վերստին սա հիշեցնելով պատգամավորներին, հորդորեց ժամանել մեկ ժամ շուտ: Հրավիրյալների ցուցակի մասին խոսնակը ոչինչ չասաց` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարից ճշտել, սակայն լրագրողների փնտրտուքն այս ուղղությամբ արդյունք չտվեց, քանի որ վերջինս չէր եկել աշխատանքի:
-
08.04.2013|
13:01
Համաձայն «Ինտերֆաքսի» հաղորդագրության, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսական «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման կոորդինացիոն խորհրդի անդամ Գարրի Կասպարովը լքել է շարժման ղեկավար շարքերը` այդ մասին նախօրեին տեղյակ պահելով շարժման ղեկավարներին:
-
08.04.2013|
11:56
Չեռնոգորիայի նախագահական ընտրություններին մասնակցած երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի կողմնակիցները վստահեցնում են, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 51 տոկոսը։ Նրանց խոսքով՝ իրենց մրցակից Միոդրավ Լեկիչը ստացել է մոտ 49 տոկոս ձայն։ Նույն թվերն են բերում նաև «Ժողովրդական ճակատի» կողմնակիցները, սակայն հօգուտ իրենց։
-
08.04.2013|
11:42
Վենեսուելայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկիրն ազատել կուրսից շեղված կառավարությունից։ Ելույթ ունենալով Կարակասում՝ իր կողմնակիցների առջև, Կապրիլեսն ասել է, որ ներկա իշխանությունները թաղված են կաշառակերության, ատելության ու չարության մեջ։
-
08.04.2013|
11:39
ԿԺԴՀ-ն հավանաբար պատրաստվում է չորրորդ միջուկային փորձարկման, այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարությունը։ Խորհրդարանական լսումների ժամանակ նշվել է, որ Հյուսիսային Կորեայի Պունգե Ռի միջուկային պալիգոնում նկատվում է ակտիվության մեծացում, որը հիշեցնում է այն ամենը, ինչ տեղի էր ունեցել 2013թ. փետրվարին միջուկային երրորդ փորձարկման ժամանակ։
-
08.04.2013|
11:37
WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան հետախուզության և դիվանագիտության ավելի քան 1 միլիոն 700 հազար փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1973-76 թվականներին։ Այդ փաստաթղթերի մի մասը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հավաքել է անձամբ՝ գտնվելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատան իր օթևանում։
-
07.04.2013|
23:37
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու իր երդմնակալությանը: Նույն օրը Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել են, որ չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ չեն ճանաչում նրա լեգիտիմությունը: «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները հստակ պատասխան չեն տվել՝ կմասնակցե՞ն երդմնակալությանը, թե՞ ոչ:
-
07.04.2013|
23:35
Չեռնագորիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ՝ երկրորդ անգամ այն բանից հետո, երբ երկիրն անկախություն ձեռք բերեց՝ անջատվելով Սերբիայից։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։