-
09.02.2013|
21:39
Հավարտ մեկօրյա հացադուլի` նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինքնաբացարկ ներկայացրեց ԿԸՀ: Նա հիասթափությամբ նշել է, որ մյուս թեկնածուները չեն հանել իրենց թեկնածությունը և համարում է, որ Պարույր Հայրիկյանը հազիվ թե դիմի Սահմանադրական դատարան:
-
09.02.2013|
21:38
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 7 նոր նախարարներ է նշանակել կառավարությունում, կատարել է նաև կառուցվածքային փոփոխություններ: SANA գործակալության հաղորդմամբ` սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը բաժանվել է առանձին գերատեսչությունների:
-
09.02.2013|
21:35
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:
-
09.02.2013|
21:34
ՀՀՇ վարչությունը որոշել է փետրվարի 23-ին հրավիրել արտահերթ համագումար` ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նապատակով, մինչ այդ` փետրվարի 9-21–ը կուսակցության տարածքային 40 կառույցներում կանցկացվեն ընդհանուր ժողովներ:
-
09.02.2013|
21:10
Փետրվարի 9-ին Պարույր Հայրիկյանը այցելել է 20-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին: Նախագայի երկու թեկնածուների առանձնազրույցը չի կայացել` Ղուկասյանն առաջարկել է խոսել բոլորի ներկայությամբ, Հայրիկյանը հրաժարվել է, հետո նա լրագրողներին ասել է, որ խնդրել է դադարեցնել հացադուլը և միանալ իր հայտարարությանը, որով կոչ է անում հանդես գալ միասնական թեկնածուով:
-
09.02.2013|
18:56
Փետրվարի 9-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գրեթե բոլոր ավտոճանապարհներին նկատվում է մառախուղ եւ ամպամածություն:
-
09.02.2013|
18:35
Ընտրություններից 10 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված են 2505882 ընտրողներ:
-
09.02.2013|
18:26
Բեռլինում բացվել է 63-րդ միջազգային կինոփառատոնը` 24 ֆիլմերով: Փառատոնը սկսվել է հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետը» ֆիլմով` մարտարվեստների չինացի վարպետ Իպ Մանի մասին, ով Բրյուս Լիի ուսուցիչն է եղել: Բեռլինի կինոփառատոնը կփակվի փետրվարի 17-ին, լավագույն ֆիլմը, որ կորոշի միջազգային ժյուրին, կստանա «Ոսկե արջ» գլխավոր մրցանակը:
-
09.02.2013|
18:20
Փետրվարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, իսկ փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքը, որն ավարտվելու է մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով՝ հավատացյալները պետք է ապրեն հոգևոր կյանքով, ոչ թե եկեղեցու կանոններով, այլ յուրաքանչյուրը խղճի մտոք:
-
09.02.2013|
18:02
Տասնյակ մարդիկ են տուժել երեկ Եգիպտոսի տարբեր քաղաքներում ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերը շարունակվում են Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ։ Ցուցարարները երկրի ղեկավարի նստավայրի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ուժայինները փորձում են հետ մղել բողոքի մասնակիցներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով՝ պարբերաբար նաև նախազգուշական կրակ բացելով օդ։