Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ
30.09.2011 | 00:00

«Խնդրում ենք ներկայացնել, թե տնտեսության ո՞ր ճյուղերում եք զարգացում ակնկալում, որպեսզի մեզ համար պարզ լինի` ինչի՞ հաշվին է եկամուտների աճ լինելու»,- կառավարության երեկվա նիստում, 2012-ի պետբյուջեի նախագծի հաստատման հարցի ժամանակ, ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Ըստ էության, հարցադրումը տեղին էր, քանի որ, ըստ ներկայացման, պետբյուջեի եկամտային հատվածի 910 մլրդ դրամի 96 տոկոսն ապահովվել է հարկային եկամուտների հաշվին։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ 2010-ի համեմատ` հարկային եկամուտները ՀՆԱ-ում 100 մլրդ-ով ավելացել են` կազմելով 17 տոկոս։ Թեև փոխնախարարն այդպես էլ չներկայացրեց, թե կոնկրետ տնտեսության որ ճյուղերն են զարգանալու, այնուամենայնիվ, հավաստիացրեց, որ հարցը լրացուցիչ կքննարկվի։ Անշուշտ, անհրաժեշտ է էս գլխից հստակեցնել այդ հարցը, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ հարկային բեռն ընկնում է շարքային հարկատուների վզին։ Սակայն, մյուս կողմից, հարկերի բարձրացումը լուրջ խնդիր կարող է առաջացնել։ Ի դեպ, լավ սպասելիք ուներ սոցիալական ոլորտը` նախատեսվում է 2012-ին բարձրացնել միջին կենսաթոշակի չափը` դարձնելով 31300 դրամ։ Նկատենք, որ երեկ առաջին անգամ կառավարությունում պետբյուջեի նախագիծն ԱԺ ուղարկելուց առաջ ներկայացվեց առանց ծախսային հատվածի։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչու պետբյուջեի նախագծում նշված չեն մարզիկների պարգևատրումների համար նախատեսվող միջոցները, հատկապես, երբ տարին օլիմպիական է։ Առողջապահության նախարարն իր հերթին խնդրեց, որ վարչապետն անձամբ իր հսկողության տակ վերցնի 2012-ի ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ հակառակ դեպքում առողջապահության ոլորտում խնդիրներ կարող են առաջանալ։ Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ թերևս բոլոր նախարարները վարչապետից նույնը կարող են խնդրել, ինչ պարոն Քուշկյանը, և իր անհանգստությունը հայտնեց այն առումով, որ 2012-ին մետրոպոլիտենին հատկացվող դոտացիաները կրճատվում են։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ