24.11.2017|
07:52
Գրական աշխարհում փոփոխություններ են սպասվում: Փորձ է արվում ամրացնելու գրող-հրատարակիչ-ընթերցող կապը, առավել աչքի ընկնող գրողներին ներկայացնելու դրսում: Ամենակարևորը` այլևս չպետք է տպագրվեն գրքեր, որոնք մնում են գրապահոցներում: Այլ կերպ ասած` պետական աջակցության ծրագրից դուրս են մնում ժամանակակից գրողների գրքերը (բացառություն են անդրանիկ գրքերը):