Բաներ կան, որ մարդն աշխարհում ձեռք է բերում, մինչդեռ հարազատությունը ծննդի հետ քեզ տրված է։ Հազար տարի էլ ապրելու լինես, եղբայրը մնալու է եղբայր, քույրը` քույր, հայրը` հայր, մայրը` մայր։
2016 թ. դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հարկի տակ բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի և նրա որդու՝ Մուշեղ Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Զուլում Գրիգորյանի 86-ամյակին: Այդ առիթով «Իրատեսը» զրուցեց ՄՈՒՇԵՂ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, բոլոր ժամանակների ռոմանտիկ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 10-ին երաժշտասերներին ներկայացնում է իսպանական թեժ երաժշտության երեկո՝ իսպանացի դիրիժոր և երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ:
Դարձյալ հիշենք Թոմաս Էլիոթի այն միտքը, թե տարբեր ժամանակների արվեստագետները մի հոգևոր ընտանիքի անդամներ են: Հիրավի, նրանց միջև պարբերաբար տեղի է ունենում «երկխոսություն», և ինչպես հայտնի երգում է ասվում. «Եվ կարճվում են ճամփաները ձիգ ու մոլոր, երբ երգում է բարեկամդ հեռավոր»:
Մարտի 18-ին, ժամը` 19:00-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ։ 4-րդ տարին անընդմեջ կայացող մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին։
Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում տարեսկզբից ՀՀ մարզերում և Արցախում անցկացվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Ծրագրին աջակցում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը:
Մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենան գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
«Իրատեսի» հյուրը «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է: Զրույցի թեման գրական դաշտում առկա փոփոխություններն են, խնդիրներն ու ձեռքբերումները:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...