ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նադալը` «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող

Նադալը` «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող
11.06.2012 | 04:52

Ռաֆայել Նադալը դարձավ «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող: Դա պատահեց այն բանից հետո, երբ անբարենպաստ եղանակի պատճառով երեկ ընդհատված խաղը վերսկսվեց այսօր (ի դեպ` նման մի բան էլ եղել է հեռավոր 1973 թվին): Հանգամանքների բերումով վճռական դարձավ չորրորդ սեթը, քանի որ երրորդում հաղթանակ էր տոնել մրցակիցը: Այն ավարտվեց 7:5 հաշվով: Ողջ մրցաշրջանը իսպանացին անցավ մեկ շնչով` հույսի շող չթողնելով մրցակիցներից և ոչ մեկին: Միակ թենիսիստը, ով կարողացավ քիչ թե շատ դիմադրել նրան, եզրափակչի նրա մրցակիցն էր` սերբ Նովակ Ջոկովիչը: Այդ միայն Ջոկովիչին հաջողվեց խուսափել ստանդարտ դարձաձ 3:0 հաշվով պարտվելուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ