ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ներշնչված Աստծուց

Ներշնչված Աստծուց
13.06.2012 | 00:23

Հունիսի 13

Այժմ սկսել ես լեռն ի վեր բարձրանալու դժվարին գործընթացը։ Թեպետ անհարթ ու ցից աստիճաններ են քեզ վեր տանում, բայց ուրիշներին օգնելու քո ուժն իրոք հրաշալի կլինի։
Դու միայնակ չես բարձրանա։ Բոլոր նրանք, որոնց այժմ ուղարկում ես քո ջերմ ու սիրալիր մտածումները, վեր պիտի բարձրանան ու առաջնորդվեն քո կողմից։ Երբ շարունակ Ինձ նայես, քո բոլոր մտածումները կներշնչվեն Աստծո կողմից։ Գործադրիր դրանք, և դու արդեն առաջնորդված կլինես Աստծուց։ Դրանք քո անձնական, բնածին մտածումները չեն, այլ ներշնչված են Իմ հոգու կողմից. ուրեմն երբ հնազանդվում ես դրանց, քո աղոթքներն արդեն իսկ պատասխան են ստանում։
Սիրիր և ապավինիր։ Երբ քո մեջ չի մնա այլևս ոչ մի անազնիվ մտածում, այն ժամանակ Ես կկարողանամ գործել արդեն Իմ ամբողջ հոգով։ Իսկ երբ Իմ հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող նրան արգելք լինել։

Դիտվել է՝ 5815

Մեկնաբանություններ