ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիրելի անուն

Սիրելի անուն
17.06.2012 | 01:14

Հունիսի 17

«Հիսուս»։ Հաճախ տվեք Իմ անունը։ Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի. «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»։
«Հիսուս»։ Սիրով ու ջերմությամբ Իմ անունն արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք։ Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը։
«Հիսուս»։ Այս անունը հեռու է վանում անձկությունն առանձնության և փարատում մռայլությունը։
«Հիսուս»։ Այս անունն օգնում է հաղթահարելու ձեր սխալները։ Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը։
Այո, անունս` Հիսուս։ Ավելի հաճախ գործածեք այն։ Արտասանեք այն քաղցրությամբ։ Գործածեք այն աղոթքով։ Արտասանեք այն զորությամբ։ ՀԻՍՈՒՍ։

Դիտվել է՝ 8036

Մեկնաբանություններ