«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը»

Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը»
06.01.2014 | 13:50

Հավանաբար հունվարի կեսերին լույս կտեսնի արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը» վեպը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց գրողի որդին՝ Վահե Խեչոյանը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ մեր զրույցում նշեց, որ վեպը գրվել է «Սասունցի Դավիթ» էպոսի հիման վրա:

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում է Երևանի «Արմթեդ» բժշկական կենտրոնում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ