«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»՝ փետրվարի 28-ին

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»՝ փետրվարի 28-ին
19.02.2014 | 17:58

Փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: «Մհերի դռան գիրքը» վեպը Խեչոյանի պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին: Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ, անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է «Անտարես» հրատարակչության հաղորդագրության մեջ:
Լևոն Խեչոյանը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա աշխատել է մոտ 13 տարի:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ