Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շվեդական «Տուն» տրագիկոմեդիան շահեց «Ֆեբիոֆեստի» գլխավոր մրցանակը

Շվեդական «Տուն» տրագիկոմեդիան շահեց «Ֆեբիոֆեստի» գլխավոր մրցանակը
30.03.2014 | 14:08

Ըստ «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի՝ շվեդ երիտասարդ կինոռեժիսոր Մաքսիմիլիան Հուլթի «Տուն» շվեդ-իսլանդական ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ կինոփառատոնի գլխավոր մրցանակինˋ Գրան պրիին։ 12 այլ ֆիլմերի հետ « Տունը» մասնակցում էր Նոր Եվրոպա մրցույթին։ Գրան Պրին և 5000 եվրո մրցանակը հանձնել է 33 հանդիսականներից կազմված ժյուրիի նախագահ, օսկարակիր զգեստների նկարիչ, արվեստագետ Թեոդոր Պիշտեկը։ Քվեարկության արդյունքում ֆիլմն ստացել էր 88 ձայն, իսկ երկրորդ տեղը 71 ձայնով զբաղեցրել էր լեհ ռեժիսոր Մացիեյ Պիչեպրիցայի «Կյանքը սքանչելի է» ֆիլմը։ 40 ձայնով 3-րդ տեղում է հրեա Յարիվ Հորովիցի Rock The Casbah ֆիլմը։

Այս տարի նաև անցկացվել էր բջջային հեռախոսներով մինչև մեկ րոպեանոց ֆիլմերի մրցույթ, որոնց արդյունքում հաղթեց «Փողերով խաղ» ֆիլմը, որի հեղինակներն էինˋ Բարբարա Սկոումալովան, Ագաթա Պալիչկովան և Պետր Պոլակը։
Փառատոնի վերջին օրը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Քրիստիան» մրցանակին արժանացել է հանրահայտ սևամորթ դերասան Իսաակ դե Բանկոլեն, ով հայտնի դարձավ Ջիմ Ջարմուշի ֆիլմերով։ Պատասխանելով «Օրեր»ի հարցին, հայտնի դերասանը նշել է, որ առաջին անգամ է ողջ կյանքի վաստակի համար մրցանակ ստանում, և իհարկե ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվում է։ Բայց կյանքում այդ մրցանակները որևէ դեր չեն խաղում, քանի որ ինքը շատ համեստ է ապրում, Նյու Յորքում երթևեկում է մետրոյով, և տասնյակ սենյակներով դղյակի կարիք չունի: Իր համար կարևոր են իր շրջապատի մարդիկ և նրանց երջանկությունը։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ