Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Պալատի աստիճանները» վերադարձան Վարշավա

«Պալատի աստիճանները» վերադարձան Վարշավա
01.04.2014 | 12:49

Գերմանիայի իշխանությունները Լեհաստանին են վերադարձրել 18-րդ դարի մի կտավ, որը 1939-ին նացիստները տարել էին Լեհաստանի Ազգային թանգարանից։
BBC-ն նշում է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիսավորապես արվեստի գործը հանձնել է իր լեհ գործընկեր Ռոդոսլավ Սիկորկուն։ «Պալատի աստիճանների» (Palace Stairs) հեղինակը վենետիկյան նկարիչ Ֆրանչեսկո Գուարդինին է: Կտավն անհետացել էր Գերմանիայի ՝ Լեհաստան ներխուժելուց կարճ ժամանակ անց։
BBC-ն նկատում է, որ այս քայլով պաշտոնական Բեռլինը ցանկանում է վերսկսել Վարշավայի հետ բանակցությունները՝ մոտ 300.000 փաստաթղթեր, որոնց մեջ ներառված են նաև Մոցարտի ու Բեթհովենի ձեռագրերը, Լեհաստանից ետ ստանալու համար։

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ