Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ժամանակակից հայկական և վրացական կինո

ժամանակակից հայկական և վրացական կինո
17.07.2014 | 17:56

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ նախաձեռնել են նոր նախագիծ` «Cinema Express: Հայաստան-Վրաստան»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Նախագիծն իրականացվում է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցություն է ստանում Հայաստանի և Վրաստանի մշակույթների նախարարություններից, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պահպանության կազմակերպության կողմից:
Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար ՆԻՆՈ ԱՆՋԱՓԱՐԻՁԵՆ նշեց, որ փառատոնը հնարավորություն կտա մարդկանց դիտելու ժամանակակից հայկական և վրացական կինո, ինչպես նաև սոցիալ-մշակութային երկխոսություն ծավալելու տարածաշրջանային մակարդակում:
Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի նախագծի համակարգող ՄԱԼԽԱԶ ՍԱԼԴԱՁԵԻ խոսքով, ուրախալի փաստ է, որ մեր երկրների իշխանությունները նույնպես աջակցում են նախագծին. «Հույս ունեմ, որ այս սկիզբը միայն սկիզբ չի լինի, գործընթացը շարունակություն կունենա և կունենանք շատ լավ փառատոն»,- ընդգծեց Մալխազ Սալդաձեն, կարծիք հայտնելով, որ կգա ժամանակ, երբ կունենանք ոչ թե հայ-վրացական, այլ տարածաշրջանային փառատոն:
«Cinema Express»-ի շրջանակում կցուցադրվի վեց բարձրարժեք ֆիլմ: Ցուցադրություններին կհաջորդեն մասնագետների քննարկումներ, հարցուպատասխան ռեժիսորների հետ: Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին` Գյումրիից, կամփոփվի դեկտեմբերին` Թբիլիսիում: Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում, Թբիլիսիում:


Արմինե ԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ