Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Սիմֆոնիկ ապագա»

«Սիմֆոնիկ ապագա»
27.12.2014 | 13:33

Օպերայի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակներում երեկ Օպերային թատրոնում տեղի ունեցավ Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատի սաների փողային կազմի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի փողային կազմի համատեղ համերգը, որը կրում էր «Սիմֆնիկ ապաքա» խորագիրը: Այն ղեկավարում էր Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Համերգին մասնակցեց նաև շեփորահար Դանիել Մելքոնյանը, ով վերջերս հաղթական տեղ գրավեց Մոսկվայի «Շելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստամրցույթում:

«Համերգի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի կարևորությամբ ենք մենք վերաբերվում գալիք սերունդների թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական զարգացմանը: Երեխաներն ունեն մեծ ներուժ, ուստի բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ մեր ուշադրության կենտրոնում պահենք նրանց, քանի որ վստահ եմ, որ նրանք նույնպես ապագայում համալրելու են պրոֆեսիոնալ նվագախմբերի շարքերը»,-համերգից հետո ասաց Կարեն ԴուրգարյանըԹ
Համոզված լինելով, որ դասական արվեստն անհրաժեշտ է սերմանել անհատի մեջ միջնակարգ և մասնագիտական կրթության հետ զուգահեռ՝ Հիմնադրամը ստեղծել է «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագիծը, որի շրջանակներում
Օպերային թատրոնի արտիստները և հրավիրյալ երաժիշտները ելույթներ են ունենում կրթական հաստատություններում:
Համերգներ են տեղի ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, Աշոտ Նավասարդյանի անվան №196 հիմնական դպրոցում, Հայրապետ Հայրապետյանի անվան №78 հիմնական դպրոցում և Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատում:
Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոցը միակն է իր տեսակի մեջ ամբողջ Կովկասյան տարածաշրջանում: Այստեղ երեխաներն ստանում են լիարժեք 10-ամյա հանրակրթական և երաժշտական դպրոցների ծրագրերին համապատասխան կրթություն՝ միաժամանակ տիրապետելով փողային և այլ երաժշտական գործիքների:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ