Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Օդը լիքն էր Տերյանով»

«Օդը լիքն էր Տերյանով»
13.02.2015 | 11:44

Փետրվարի 9-ին լրացավ հայ քնարերգության ոսկելարերից Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը։
Այդ օրը բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը։ Մարդիկ սրտի թելադրանքով եկել էին հայ ժողովրդի ճակատագրով այրվող ու տառապող մեծ բանաստեղծի հուշակոթողին խոնարհվելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրան։ Բանաստեղծի ծննդյան օրը նշելը դարձել է ավանդույթ։ Նրա հուշակոթողը զարդարվում է ծաղկեպսակներով ու ծաղիկներով։ Ելույթ են ունենում Վահե Սարգսյանը, Տերյանի ծոռը՝ Էմին Տերյանը, «Տերյան» մշակույթի ֆոնդի տնօրեն Առուշան Հակոբյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը և ուրիշներ։ Վ. Տերյանի անվան դպրոցի աշակերտները արտասանեցին նրա բանաստեղծությունները և երգեցին նրա բանաստեղծությունների տեքստերով գրված երգեր։ «Օդը լիքն էր Տերյանով»։ 2015 թ. հռչակված է Տերյանի տարի։ Բազմապիսի միջոցառումներ կանցկացվեն Տերյանի կյանքի և գործունեության մասին։ Քանի գնում արժեքավորվում, պայծառանում, հասկանալի, սիրելի ու հարազատ է դառնում Տերյանը։ Տերյանը «արքայական խոսք» տվեց հայ գրողներին, հայ գրականությունը հասցրեց համաշխարհային գրականության բարձունքին։ Քաջածանոթ էր համաշխարհային գրականությանը, կատարել է բարձրորակ թարգմանություններ։ ՈՒսումնասիրել ու տիրապետում էր բազմաթիվ լեզուների։ Նա լեզվաշինարար էր, նոր բարձրության հասցրեց հայոց լեզուն։ Տերյանը բարեկամական կապերի մեջ էր Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու հետ։ Գորկին առաջարկում է, որ Տերյանը գրի ռուսերեն։ Տերյանը պատասխանում է՝ ինքը հայ է, գրում է հայերեն։
Դժվար է եղել Տերյանի ստեղծագործական ուղին։ Խեղճուկրակ, կիսատ-պռատ մի քանի վայ-գրականագետներ Տերյանին անվանել են ոչ հայ գրող։ Ծիծաղելի է, չէ՞, «Երկիր Նաիրի»-ի հեղինակը հայ գրող չէ։
Ելույթ ունեցողները հարց բարձրացրին, որ ժամանակն է Երևանում ունենալու Տերյանի տուն-թանգարան և Կոմիտասի պանթեոնում կանգնեցնելու նրա հուշարձանը։


Վարդ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ