Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Նրանք կարողանում են դիրիժորի ձեռքերը կարդալ»

«Նրանք կարողանում են դիրիժորի ձեռքերը կարդալ»
20.02.2015 | 12:15

Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարել է Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաև Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին:

Լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն է ընդունել նվագախմբի և հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ Չայկովսկու դաշնամուրի համար 1-ին կոնցերտի, Ստրավինսկու և Սկրյաբինի կոնցերտների կատարումները:
Համերգի ավարտին նվագախմբի գեղարվեստական տնօրեն Յան Սիմոնը ջերմորեն է արտահայտվել հայ դիրիժորի մասին, ասելով. «Երջանիկ ենք, որ մեզ հաջողվեց կրկին նվագել Վահան Մարտիրոսյանի հետ։ 2013-ին «Յանիչկուվ Մայ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես եկանք Օստրավայում, ուր նա հիանալի ղեկավարեց Խաչատրյանի կոնցերտը։ Այս ծրագրում Չայկովսկին ու Ստրավինսկին արդեն իսկ հայտնի էին, բայց Սկրյաբինի «Պրոմեթևսը» հազվադեպ է կատարվում, վերջին անգամ Պրահայում հնչել էր 15 տարի առաջ։ Բոլորը տեսան, թե ինչպես լեփ-լեցուն դահլիճը դիմավորեց։ Ի դեպ, առավոտյան գլխավոր փորձի ժամանակ դահլիճը կրկին լեփ-լեցուն էր։ Հուսանք, որ առաջիկա տարիներին Վահան Մարտիրոսյանը կրկին հանդես կգա մեր սիմֆոնիկի հետ»։
Վահան Մարտիրոսյանն իր հերթին նկատել է, որ նվագախումբը չքնաղ էր. «Մեր միջև ջերմ հարաբերություններ ստեղծվեցին։ Բեմի վրա իրար ժպիտով էինք նայում և հասկանում կես խոսքից, կես ժեստից։ Նրանք կարողանում են դիրիժորի ձեռքերը կարդալ։ Դա մեծ պրոֆեսիոնալիզմ է»:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ