Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թավիջյան եղբայրները` Ջազի միջազգային օրվան ընդառաջ

Թավիջյան եղբայրները` Ջազի միջազգային օրվան ընդառաջ
30.04.2015 | 13:39

Ապրիլի 30-ին, ժամը 20:00-ին «Կասկադ» համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան, որի շրջանակներում Մակեդոնիայից Երևան են այցելելու ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Թավիջյան եղբայրները իրենց տրիոյով:

Համերգի մասնակիցներն են՝ Գարո և Դիրան Թավիջյանները և Գորան Գեշովսկին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, տաղանդավոր երաժիշտ Կարեն Մամիկոնյանը և այլք:
Գալա-համերգին կհաջորդի Թավիջյան եղբայրների համերգը «Մեցցո» ակումբում, նույն օրը, ժամը 21:30-ին, ջեմ-սեյշն Արմեն Հյուսնունցի, Խաչիկ Սահակյանի, Տիգրան Սանոյանի և Վարդան Առաքելյանի մասնակցությամբ:
Թավիջյան ընտանիքը Մակեդոնիայում ամենահայտնի հայկական գերդաստաններից է: Նրանք ցեղասպանության արդյունքում Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում նոր կյանք սկսած գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչներն են:
Թավիջյան եղբայրները ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Բալկաններում: Նրանք Մակեդոնիայում արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը, ինչպես նաև հանդիսացել են բրիտանական «SONY JAZZ» մրցույթի դափնեկիրներ:
Մայրաքաղաքում Ջազի միջազգային օրը կնշվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ