Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հարություն Խաչատրյանը` Մոսկվայի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ

Հարություն Խաչատրյանը` Մոսկվայի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ
19.06.2015 | 10:19

Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 19-ից 26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:

«Քամին ունայնությանը» վավերագրական և խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական համդրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսներն են:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և կամփոփվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը: «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան), «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի և Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը:
«Ռուսական հետք» արտամրցութային ծրագրում կցուցադրվի Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ ֆիլմը:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ

ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" title="Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" />
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»
ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am