Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դմիտրի Խվորոստովսկին դադարեցնում է համերգները

Դմիտրի Խվորոստովսկին դադարեցնում է համերգները
25.06.2015 | 12:25

Աշխարհահռչակ օպերային երգիչ, ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին ունի առողջական լուրջ խնդիրներ: Երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է. «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Դմիտրին չեղարկել է մինչև օգոստոս նշանակված բոլոր ելույթները: Բժիշկները ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Թեև ներկայում նրա ձայնի հետ ամեն ինչ նորմալ է, այնուհանդերձ՝ հասկանալի պատճառներով նա չի կարող երգել»: Խվորոստովսկին բուժումը սկսելու է այս շաբաթ և լավատեսությամբ է լցված ապագայի հանդեպ:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ