Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ֆիլհարմոնիկի համերգը` վերաբացված «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Ֆիլհարմոնիկի համերգը` վերաբացված «Արամ Խաչատրյան» համերգասրահում
15.09.2015 | 13:34

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19-ին, վերաբացված «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է համերգ՝ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ, որը կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Կհնչեն նաև Ա. Հարությունյանի Տոնական նախերգանքը և Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ