Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում շոշափելի ներդրում ունեցող անձանցից է

Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում շոշափելի ներդրում ունեցող անձանցից է
25.11.2015 | 13:19

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացնում է համերգ-երեկո նվիրված կոմպոզիտոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակներին:

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Վիլլի Վայների հոբելյանական երեկոն իր բնույթով համերգային ծրագիր է, որի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործությունները հայտնի երաժիշտ-կատարողների և կոլեկտիվների կատարմամբ:
Հոբելյանական երեկոյին մասնակցում են Լևոն Մալխասյանը, Վահան Արծրունին, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Հայկ Մելիքյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Հարություն Թոփիկյան):
Վիլլի Վայները հայտնի կոմպոզիտոր է և ջութակահար: Նա գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Ժան Տեր-Մերկերյանի ջութակի դասարանը (1974-1979): Լինելով հիանալի երաժիշտ-կատարող` նա ունի ավելի քան 35-ամյա աշխատանքային փորձ որպես ջութակահար, երգիչ, այնուհետև` կոմպոզիտոր:
Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում շոշափելի ներդրում ունեցող անձանցից է, վառ անհատականությամբ և ստեղծագործական գործունեությամբ իր արժանի տեղն է գրավել հայաստանյան մշակութային կյանքում, մեկն է այն եզակի մարդկանցից, որը տարիներ ի վեր իր յուրօրինակ գույնն ու երանգն է հաղորդում մայրաքաղաքի մշակութային կյանքին:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ