«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը` Հայաստանում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը` Հայաստանում
19.03.2016 | 11:38

Մարտի 20-ին Հայաստանում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվեն շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Միջոցառումները տեղի կունենան թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում:

2009-ից Հայաստանը համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: Համագործակցությունն առավել ակտիվացել է 2012 թվականին, երբ հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած գագաթնաժողովում Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
2009-2015 թթ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահայտ երգիչներ Գարուի, Լարա Ֆաբիանի, Էլեն Սեգարայի, Պատրիսիա Կաասի, Շառլ Ազնավուրի համերգները, թատերական, գրական միջոցառումներ, ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, հեքիաթասացության օրեր, որոնց մասնակցել են մի շարք կազմակերպություններ` Հայաստանից և Ֆրանսիայից: Ֆրանկոֆոնիայի մասնակիցների և միջոցառումների թիվը տարեցտարի ավելանում է:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ