«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սպիվակովի երևանյան համերգները

Սպիվակովի երևանյան համերգները
16.04.2016 | 12:23

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին և 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաև՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան:
Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար Սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը և Աստոր Պիացոլլայի «Տարվա եղանակներ Բուենոս Այրեսում» ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ:
Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը և ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լև Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին:
Վերջին անգամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015-ի ապրիլին` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և անցկացրել էր «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով՝ Սպիվակովը հայտնեց իր կարծիքը հայերի մասին. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:
Մեծ դիրիժորն ու ջութակահարը մեր երկրի լավագույն բարեկամներից է, նա միշտ հայ ժողովրդի կողքին է՝ զորավիգ լինելով մեզ ծանր օրերին։ Մաեստրոյի սրտառուչ երաժշտությունը սիրված ու սպասված է հայ ունկնդրի կողմից։

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ