Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

16 պատանի կպայքարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողի կոչման համար

16 պատանի կպայքարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողի կոչման համար
09.05.2016 | 19:16

Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2014-ից սկսած երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր, ՍՍՀՄ ժող. արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը:

Հայ իրականության մեջ իր տեսակով միակ մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին՝տալով նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործություններն ու լինելու մասնիկը հայկական մեծ կոմպոզիտորական դպրոցի: Շնորհիվ այս նախագծի՝հնարավորություն է տրվում պատանի կոմպոզիտորներին հաղորդակից լինելու միմյանց հետ ու լինել ճանաչելի երաժշտական աշխարհում:


Այս տարի մրցութային փուլին, որը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 17:00 (Կոմպոզիտորների միության դահլիճ) փակ քննարկման արդյունքում իրավունք է ստացել մասնակցել 16 հայ պատանի, որոնք կընդգրկվեն երկու ենթախմբերում (8-13 տ.՝ Կրտսեր ենթախումբ, 14-18 տ.՝ Ավագ ենթախումբ): Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը (ժ. 17:00, Կոմպոզիտորների միության դահլիճ):
Մրցույթի Ժյուրիի կազմում ընդգրկված են ՀՀ ժող. Արտիստ, ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր, ԵրևանիԿոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու Է. Միրզոյանի անվ. մրցույթի նախաձեռնության հեղինակ, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Հավելենք միայն, որ մրցույթն իրականանում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ