Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սունդուկյանի թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքը

Սունդուկյանի թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքը
09.07.2016 | 10:40

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի երկրորդ եռամսյակում իրականացվել և ավարտվել են մի շարք աշխատանքներ:


Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները. ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմնական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել են ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը:

Ձայնային սարքավորումների մասով ներդրվել են բեմի ղեկավարման, ներկայացման, կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): Ներկայում իրականացվում են բեմի տախտակամածի փոխարինման աշխատանքները, որից հետո կհղկվի դահլիճի հատակը և կտեղադրվեն հանդիսատեսի աթոռները:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ