Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երիտասարդական նվագախմբի երաժիշտները ստացել են ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը

Երիտասարդական նվագախմբի երաժիշտները ստացել են ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը
19.07.2016 | 15:43

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մի խումբ երաժիշտներ և աշխատակիցներ երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում իրենց ունեցած ավանդի, ինչպես նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ստացել են ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն՝ «Ոսկե մեդալ» պարգևը։


Պարգևատրվածների թվում են՝ Սարգիս Բալբաբյանը, Աննա Անդրիասովան, Ռոզա Հայրապետյանը, Լուսինե Հայրապետյանը, Ելենա Հայրապետյանը, Անուշ Յավրումյանը, Լիլիթ Զաքարյանը, Ֆելիքս Բաբուրյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Գևորգ Ավետիսյանը, Նիկոլայ Պողոսյանը, Տիգրան Ավագյանը, Տիգրան Վարդանյանը, Վահրամ Դավթյանը։


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, շնորհավորելով պարգևատրվածներին, նշել է, որ իր համար միշտ էլ հաճելի է շփվել իրենց բնագավառներում հաջողությունների հասած երիտասարդների հետ։ «Ես ուրախ եմ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ հաջողությունների է հասնում, և մեր հանրապետության համար հպարտանալու հնարավորություն է տալիս, դրսում հանդես է գալիս որպես այցեքարտ»,- ասել է Արթուր Պողոսյանը։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ