«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում
10.10.2016 | 13:41

Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):

Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում, ինչպես նաև նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:


Հայաստանից, նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը (դաշնամուր, 2010 թ., 2011 թ.), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը (երգեցողություն, 2012 թ.), Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը (երգեցողություն, 2014 թ.):

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ