«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ներսես Հովհաննիսյանը կհուղարկավորվի Մոսկվայում

Ներսես Հովհաննիսյանը կհուղարկավորվի Մոսկվայում
24.10.2016 | 15:37

Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը:

Ն. Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը` «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը», «Խոհարարները եկել են մրցույթի», առաջին իսկ ցուցադրությունից սիրվել են հանդիսատեսի կողմից և մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում:

Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ է, որպես դերասան նկարահանվել է դրանցից շատերում:
2005-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:
Վերջին տարիերին Ներսես Հովհաննիսյանը բնակվում էր Մոսկվայում: Ներսես Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ