Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երևանյան հեռանկարներ փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին

Երևանյան հեռանկարներ փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին
20.09.2017 | 11:47

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ