Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թրամփն ու Ռենուարը

Թրամփն ու Ռենուարը
19.10.2017 | 23:09

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի «Երկու քույր» կտավը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բնօրինակը չէ` Chicago Tribune-ին հայտնել են Չիկագոյի արվեստի ինստիտուտից, որտեղ ցուցադրված է բնօրինակը։

Թրամփը բազմիցս պարծեցել է, թե «Երկու քույր» կտավի տերն է: Երբ Թրամփի կենսագիր Թիմ Օ’Բրայենն ավելի վաղ ասել է նրան, որ կտավի բնօրինակը Չիկագոյում է, Թրամփը շարունակել է պնդել իր տարբերակի վրա: «Համոզված եմ՝ նա մինչ օրս ասում է բոլոր հյուրերին, թե դա բնօրինակն է»,- ասել է գրողը:


«Նա կարող է հավատալ իր ստին տասնամյակներ շարունակ: Նա կրկին ու կրկին պատմում է նույն պատմությունները՝ ուշադրություն չդարձնելով, որ փաստերը հերքում են իր խոսքերը»,- հավելել է Օ’Բրայենը: Չիկագոյի արվեստի ինստիտուտի աշխատակից Ամանդա Հիքսի խոսքով՝ կտավը նվիրել են ինստիտուտին 1933-ին։

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ