Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երվանդ Քոչարի թանգարանը համալրվել է եզակի ցուցանմուշով

Երվանդ Քոչարի թանգարանը համալրվել է եզակի ցուցանմուշով
28.12.2017 | 12:33

Երվանդ Քոչարի թանգարանում հայ արվեստասեր հանրությանն է ներկայացվել Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը, որը թանգարանին է նվիրել Ժորժ Զաքարյանի որդին՝ Պաոլո Զաքարյանը: Քանդակը Հայաստան է տեղափոխվել անցյալ տարի՝մշակույթի նախարարության, «Ապավեն» ընկերության տնօրեն Ա. Ղազարյանի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Ա. Մարտիրոսյանի աջակցությամբ: Այս ստեղծագործության բնորդը Երվանդ Քոչարի ընկեր Ժորժ Զաքարյանն է, որն այդ ժամանակ սովորում էր Իտալիայում:

Հետագայում Ժորժն աշխատանքի է անցնում Իտալիայի առաջատար «Հռոմ» բանկում, որի գլխավոր մասնաշենքերը գտնվում էին Հռոմում, և մինչև 1964 թ. աշխատում է որպես բանկի գլխամասերի փոխտնօրեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժորժ Զաքարյանը նաև ղեկավարել է ENDSI գրասենյակը, որն ԱՄՆ-ից և այլ երկրներից հավաքագրված օգնությունը հասցնում էր Իտալիայի բնակչությանը: Օգնել է նաև շատ ու շատ հայ ուսանողների Վենետիկում:

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ