Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մենք ունենք մշակութային, դասական երաժշտության տուրիզմի հնարավորություն»

«Մենք ունենք մշակութային, դասական երաժշտության տուրիզմի հնարավորություն»
02.07.2018 | 18:39

Հուլիսի 2-6-ին Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երևան կժամանեն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը և Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան: Փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ:


«Իրատեսի»` «Ի՞նչ է արվում կամ ի՞նչ պետք է արվի, որ Հայաստանում զարգանա փառատոնային տուրիզմը» հարցին ի պատասխան Սերգեյ Սմբատյանն ասաց, որ բովանդակային իմաստով շատ է կարևորում դա. «Փառատոնային տուրիզմը շատ առողջ հավակնություն է, որ մենք ունենք: Հայաստանում շատ են փառատոները, բայց տարբերվում են մեծ ժամկետներով, մենք ներկայացնում ենք փառատոն, որի շրջանակում հուլիսի 2-6-ին համերգներ ենք ունենալու՝ շատ հայտնի մենակատարներով: Ես կարծում եմ, որ մենք ունենք մշակութային, դասական երաժշտության տուրիզմի հնարավորություն: Եվրոպայում մշակութային տուրիզմը պլանավորում են տարիներ առաջ, մենք այդ մշակույթի ձևավորման խնդիրն ունենք, պետք է կարողանանք ճիշտ մենեջմենթի շնորհիվ տարիներ առաջ պլանավորել համերգային ծրագրերը, և դա կլինի մեր ձեռքբերումը»:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ